Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կիրակի օրը Գազայի վրա ավիահարվածի ժամանակ սպանել են «Ալ Ջազիրա»-ի լրագրողի, որին մեղադրում են «Համաս»-ի բջիջներից մեկի ղեկավար լինելու մեջ, հայտնում է Reuters-ը:
28-ամյա Անաս Ալ Շարիֆը «Ալ Ջազիրա»-ի չորս լրագրողներից և մեկ օգնականից բաղկացած խմբի մեջ էր, որոնք զոհվել են Գազայի արևելքում գտնվող Շիֆա հիվանդանոցի մոտ գտնվող վրանի վրա հարվածի ժամանակ, հայտնել են Գազայի պաշտոնյաները և «Ալ Ջազիրա»-ն։
Ալ Շարիֆին անվանելով «Գազայի ամենաքաջ լրագրողներից մեկը», «Ալ Ջազիրա»-ն հայտարարել է, որ հարձակումը «հուսահատ փորձ էր լռեցնելու ձայները՝ Գազայի օկուպացիայի նախօրեին»։
«Ալ Շարիֆը «Համաս»-ի բջիջներից մեկի ղեկավարն էր և «պատասխանատու էր Իսրայելի քաղաքացիական բնակչության և Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի դեմ հրթիռային հարձակումների իրականացման համար», - ասվում է իսրայելական բանակի հայտարարության մեջ՝ որպես ապացույց հղում անելով Գազայում հայտնաբերված հետախուզական տվյալներին և փաստաթղթերին։
Լրագրողական խմբերը և «Ալ Ջազիրա»-ն դատապարտել են սպանությունները։ «Ալ Ջազիրա»-ն հայտնել է, որ սպանված մյուս լրագրողներն են Մոհամմեդ Քրեյքեն, Իբրահիմ Զահերը և Մոհամմեդ Նուֆալը։