Հորդանանը երեքշաբթի օրը կհյուրընկալի Հորդանան-Սիրիա-ԱՄՆ հանդիպում՝ Սիրիայի վերակառուցմանը աջակցելու ուղիները քննարկելու համար, ասվում է Հորդանիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։
Հանդիպմանը կմասնակցեն Սիրիայի արտգործնախարար Ասադ Հասան ալ-Շիբանին, ԱՄՆ-ի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց ու Թուրքիայում դեսպան Թոմաս Բարաքը:
Անցած ամիս ԱՄՆ-ն չեղարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ երկրի կենտրոնական բանկի նկատմամբ, որոնք անհնարին էին դարձնում վարկերի և օգնության տրամադրումը Դամասկոսին:
Անցած տարեվերջի հեղաշրջումից հետո Ռուսաստանում ապաստանած Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների և կողմնակիցների դեմ պատժամիջոցները մնում են ուժի մեջ։