Հռոմի պապ Լեո XIV-ը ողջունել է ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի նախաստորագրման կապակցությամբ: Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզից հետո նա հույս է հայտնել, որ սա կնպաստի խաղաղությանը տարածաշրջանում:
Պապը համատեղ հռչակագիրը կարևոր առաջընթաց է համարել:
«Հույս ունեմ, որ այս իրադարձությունը կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղությանը», - հայտարարել է Հռոմի պապը:
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Երեք երկրների ղեկավարները Վաշինգտոնում կայացած հանդիմանը ստորագրել են վաշինգտոնյան փաստաթղթերը: