Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին ներկայացրել է Վաշինգտոնի բանակցությունների արդյունքները, հայտնում են վարչապետի աշխատակազմից:
Փաշինյանը, մասնավորապես, ներկայացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստանում և տարածաշրջանում։
Նա նախագահ Մակրոնին շնորհակալություն է հայտնել շարունակական աջակցության համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հաղորդուղիները գործելու են տարածքային ամբողջականության, ինքնիշխանության սկզբունքների շրջանակում. Փաշինյանը մի շարք զրույցներ է ունեցել