Ադրբեջանն Ուկրաինային ևս 2 միլիոն դոլարի օգնություն կհատկացնի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արխիվ

Ադրբեջանն Ուկրաինային ևս 2 միլիոն դոլարի օգնություն կհատկացնի, համապատասխան հրամանագիրը ստորագրել է նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները։

Որոշումը հաջորդում է երկու երկրների առաջնորդների հեռախոսազրույցին։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ նախագահներ Ալիևը և Զելենսկին դատապարտել են ռուսական ուժերի «նպատակային հարվածները ադրբեջանական SOCAR պետական ընկերության նավթամբարին, ադրբեջանական գազը Ուկրաինա տեղափոխող գազակոմպրեսորային կայանին և ադրբեջանական այլ օբյեկտներին»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին շնորհավորել է Ալիևին Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ