ԵՄ ԱԳ նախարարներն արտահերթ հանդիպում են անցկացնում՝ քննարկելու Թրամփ-Պուտին սպասվող բանակցությունները

Եվրամիության դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի շենքի դիմաց, արխիվ

Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարներն արտահերթ հանդիպում են անցկացնում՝ քննարկելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների սպասվող բանակցությունները։

Ինչպես նշում է France-Press գործակալությունը, Եվրոպայում մտավախություն ունեն, որ առանց Ուկրաինայի կնքված որևէ համաձայնագիր կարող է անընդունելի փոխզիջումներ պարտադրել։

Նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը կհանդիպեն առաջիկա ուրբաթ օրը ԱՄՆ Ալյասկա նահանգում՝ փորձելու լուծումներ գտնել ավելի քան երեք տարի շարունակվող պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։

Եվրամիությունը պնդում է, որ Կիևը և եվրոպական տերությունները ևս պետք է մասնակցեն հակամարտության ավարտին վերաբերող պայմանավորվածություններին։

«Ուկրաինայում խաղաղության ուղին չի կարող որոշվել առանց Ուկրաինայի», - ասված է Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆինլանդիայի առաջնորդների, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ հայտարարությունում։ Եվրոպացի առաջնորդները նաև կոչ են արել Թրամփին ավելի մեծ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վենս. Խաղաղության պայմանագրից հավանաբար դժգոհ կմնան թե՛ Մոսկվան և թե՛ Կիևը Բոլոր օկուպացված տարածքները պատկանում են Ուկրաինային. ԿալլասԵվրոպական առաջնորդները վերահաստատել են իրենց աջակցությունը ԿիևինԹրամփը պատրաստ է Ալյասկայում անցկացնել եռակողմ գագաթնաժողով՝ Պուտինի և Զելենսկիի մասնակցությամբ. Սպիտակ տունԹրամփը հայտարարել է օգոստոսի 15-ին Պուտինի հետ հանդիպելու մասին