Իրանի պաշտոնական լրատվամիջոցները մանրամասներ են ներկայացնում ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի միջև այսօր կայացած հեռախոսազրույցից, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Մասուդ Փեզեշքիանը քննարկել են Վաշինգտոնյան բանակցությունների արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ Սյունիքով անցնող, Իրանին սահմանակից ճանապարհի վերաբերյալ։
Նախագահ Փեզեշքիանը, ըստ հաղորդագրության, հայտարարել է․ «Կովկասյան միջանցքը չպետք է օտարերկրացիների հեգեմոնական նպատակների ճանապարհ դառնա»։
«Սկզբունքային և տրամաբանական մոտեցումները միշտ եղել և մնում են Թեհրանի և Երևանի միջև բարեկամական և ռազմավարական կապերի ամրապնդման ամուր և հիմնական հիմքը, և այդ պատմական և խորը հարաբերությունները խաթարելուն ուղղված ցանկացած փորձ ու գործողություն կտրականապես մերժվելու և անընդունելի է լինելու երկու երկրների կողմից»,- իրանական աղբյուրների փոխանցմամբ՝ հավելել է Իրանի նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հաղորդուղիները գործելու են տարածքային ամբողջականության, ինքնիշխանության սկզբունքների շրջանակում. Փաշինյանը մի շարք զրույցներ է ունեցել