Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ցանկանում երկարացնել պատերազմը և ակնկալում է Գազայում նոր հարձակողական գործողությունը «բավականին արագ» ավարտել։
Կիրակի օրը ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ Իսրայելը այլ ընտրություն չունի, քան «ավարտել գործը» և պարտության մատնել Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ին՝ հաշվի առնելով պաղեստինյան խմբավորման հրաժարումը վայր դնել զենքը։
Նեթանյահուն նշել է, որ իր նոր՝ Գազայի հարձակողական պլանները ուղղված են ծայրահեղական խմբավորման երկու վերջին հենակետերի չեզոքացմանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելում ակցիաներ են անցկացվել Գազայում գործուղղությունների ընդլայնման դեմ