Հայաստանի և Վրաստանի վարչապետերը քննարկել են օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի բանակցությունների արդյունքները, համաձայնել, որ հայ-ադրբեջանական խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում հարավկովկասյան ամբողջ տարածաշրջանի համար։
Նիկոլ Փաշինյանն Իրակլի Կոբախիձեին ներկայացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը, հաղորդում է ՀՀ կառավարությունը:
Կոբախիձեին ավելի վաղ ողջունել էր Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունները:
Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների համատեղ հռչակագիր ստորագրեցին, որի կետերից մեկն էլ ապաշրջափակման մասին է. Երևանն ու Բաքուն վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը զրուցել է Լավրովի, Արաղչիի, Կալլասի, Բարոյի հետ, շնորհակալություն հայտնել