Մատչելիության հղումներ

Վրաստանը ողջունում է այս պատմական պահը Հայաստանի, Ադրբեջանի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար. Կոբախիձե


Վրաստանը ողջունում է այս պատմական պահը Հայաստանի, Ադրբեջանի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար, X-ի իր էջում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին, Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին այս հաջողության՝ խաղաղության կարևորագույն համաձայնագրի կնքման և տարածաշրջանում կայունության ու տնտեսական զարգացման նոր դարաշրջանի բացման կապակցությամբ։ Վրաստանը միշտ էլ կողմ է եղել տարածաշրջանում խաղաղությանը և համագործակցությանը ու ապագայում վճռականորեն կաջակցի դրան», - նշել է Կոբախիձեն։

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Երեք երկրների ղեկավարները Վաշինգտոնում կայացած հանդիմանը ստորագրեցին վաշինգտոնյան փաստաթղթերը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG