Օգոստոսի 15-ին Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների միջև Ալյասկայում նախատեսված բանակցություններին ընդառաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի համաձայնի տարածքային որևէ զիջման։
«Նախագահ Թրամփը հայտարարել է Ալյասկայում Պուտինի հետ կայանալիք հանդիպման մասին։ Այդ հանդիպումը տեղի է ունենալու այստեղ ծավալված պատերազմից շատ հեռու։ Այդ բանակցություններին ընդառաջ մենք միայն մի բան կարող ենք ասել՝ առանց Ուկրաինայի մեր երկրին վերաբերող որևէ հարց քննարկվեl չի կարող և մենք տարածքները զավթիչներին չենք հանձնի։ Դա հակասում է Ուկրաինայի սահմանադրությանը», - նշել է Զելենսկին։
Արևմտյան մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որոնց համաձայն Վաշինգտոնն առաջարկել է Ռուսաստանին կրակի լիակատար դադարեցման դիմաց Ուկրաինայի գրավյալ չորս մարզերի և Ղրիմի կարգավիճակի հստակեցումը հետաձգել 99 տարով։