Մատչելիության հղումներ

Փաշինյան. Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը ճանապարհ կհարթի տասնամյակների հակամարտությանը վերջ դնելու համար


«Այս բեկումնային առաջընթացը հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության ու խաղաղության նկատմամբ նրա վճռական հանձնառության։ Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը ճանապարհ կհարթի մեր երկրների միջև տասնամյակներ տևած հակամարտությանը վերջ դնելու համար և կբացի նոր դարաշրջան՝ հիմնված տարածքային ամբողջականության ու միմյանց ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա», - Սպիտակ տանը ԱՄՆ և Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետը:

«Այսօրվա համաձայնագրերը, որոնց ստորագրմանը ներկա կլինի նաև նախագահ Թրամփը, վստահություն են հաղորդում, որ մենք Հարավային Կովկասում բացում ենք խաղաղության, բարգավաճման, տնտեսական համագործակցության էջը», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հատուկ ընդգծեց՝ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման համաձայնագիրը՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու իրավազորության սկզբունքների հիման վրա։

«Սա լրջագույն գործարք է մեր երկրների, տարածաշրջանի ու աշխարհի համար, քանի որ ավելի խաղաղ տարածաշրջանը նշանակում է ավելի խաղաղ աշխարհ», - հայտարարեց Հայաստանի վարչապետը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG