Մատչելիության հղումներ

The New York Times. Ակնկալվում է, որ Թրամփի անունով տարանցիկ միջանցքի ստեղծումը նոր մարտահրավերներ կբերի


«Սպիտակ տան հաղորդմամբ՝ այսօր ձեռք բերվելիք համաձայնությունները չեն ուրվագծում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները, անդրադարձ չկա նաև Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակումից հետո ի հայտ եկած մարդու իրավունքների խնդիրներին», - գրում է The New York Times-ը` հավելելով. - «Ակնկալվում է, որ Թրամփի անունով կոչված տարանցիկ միջանցքի ստեղծումը, իր հերթին, նոր մարտահրավերներ կբերի»։

Թերթը հիշեցնում է, որ արդեն իսկ եղել են բացասական նախազգուշացումներ Թեհրանից, որն իր սահմանի երկայնքով ԱՄՆ-ի բացառիկ տնտեսական զարգացման գոտու ստեղծումը համարում է պոտենցիալ սպառնալիք։

Այս շաբաթվա սկզբին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթին սոցիալական ցանցերում գրել էր, որ նման միջանցքի ստեղծումը կհանգեցնի «Իրանի կողմից վճռական արձագանքի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG